Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
26.07.2013 | 00:48

...թե Արա Աբրահամյանի դեմ սկսված վերջին դեմարշի հետևում կանգնած են մոսկովյան հայկական բիզնես շրջանակները, որոնք ցանկանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ոչ ևս անել հայտնի գործարարին, որը նաև ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրա վստահված անձանցից մեկն է եղել նախընտրական շրջանում: Որոշ պնդումների համաձայն, Աբրահամյանի դեմ դեմարշում առկա են նաև Ռոբերտ Քոչարյանի ականջները:

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ